Չավուշօղլուն և Բլինկենը կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը , այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Նշվում է, որ քննարկումները կանցկացվեն Թուրքիա-ԱՄՆ ռшզմավարական մեխանիզմի առաջին հանդիպման շրջանակներում։
Նշենք , որ մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբարյալ հերթական անգամ հանդիպել էին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը , սա երրորդ հանդիպումն էր , որը անցկացվել էր Վիեննայում։