Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղաս պանությունը

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղաս-պանությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչելու հայերի, ասորիների ու հույների ցեղաս-պանությունները:

Այս միաձայն դիրքորոշումը բացառում է թուրքական միջամտությունն Ավստրալիայի արտաքին քաղաքականությանն ու հորդորում է մեր վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ կանգնելու ընտրված ներկայացուցիչների կողքին ու ցեղաս-պանությունը կոչել ցեղաս-պանություն»,- կատшրվшծի առնչությամբ ասել է Հայ դшտի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս