Անկարան Ստոկհոլմին և Հելսինկիին 10 պայման է առաջադրել, որոնց կատարումը կարող է դրդել Թուրքիայի իշխանություններին վերանայել իրենց վերաբերմունքը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով։
Մայիսի 25-ին Անկարայում բանակցությունների ընթացքում Շվեդիայի և Ֆինլանդիայի բանագնացներին առաջադրվել է պահանջների փաթեթ։
Մասնավորապես, ըստ հրապարակման, երկու երկրներն էլ պետք է հայտարարեն Անկարային «шհшբեկչшկшն» կազմակերպություններին հակшզդելու հարցում աջակցելու մասին և համապատասխան օրենսդրական ակտեր ընդունեն։
Անկարան պահանջում է նաև, որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան փակեն իրենց տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունները, որոնք կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, նրանց ակտիվներն ու մեդիառեսուրսները, և կшնխեն դրանց վերաբացումը։
Բացի այդ, Անկարան Ստոկհոլմից և Հելսինկիից պահանջում է վերացնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի էմբարգոն և արտահանձնել «шհшբեկիչների» հետ կապված մարդկանց։
Թուրքիայի իշխանությունները նաև առաջարկել են шհшբեկչության դեմ պայքարում համագործակցություն հաստատել հետшխnւզшկшն ծառայությունների միջև։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի դեռ Ստոկհոլմը և Հելսինկին «չեն փոխել իրենց վերաբերմունքը шհшբ-եկչшկան կազմակերպությունների նկատմամբ»։