Էրդողանը շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին . «Եթե մեզ չտաք Ֆ-16-ները, մենք կանենք հետևյալը…»

ԱՄՆ-ից Ֆ-16-ի արդիականացման անհրաժեշտությունը , կրկին մեծ հարց է մնացել Թուրքիայի նախագահ Էրդողանի համար:

Էրդողանը ընդգծել է, որ մեկ սենատոր (Բոբ Մենենդեզ) չի կարող որոշել ողջ գործընթացը՝ հավելելով, սակայն, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ի հետ աշխատանքը չընդառաջի, Թուրքիան կարող է դիմել այլ տարբերակների, «ինչպես դա արեց Ս-400-ի դեպքում»։

«Ինչպես գիտեք, Ֆ-16-ի վրա մեր աշխատանքը սկսվել է անցյալ տարի, և այդ գործընթացը շարունակվում է մեր ժամանակացույցի համաձայն։ ԱՄՆ պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարի հետ հանդիպումներում հայտարարել է, որ իրենք աջակցում են դրան՝ որպես վարչակազմ, որպես նախարարություն և իհարկե ռազմական առումով։ Նախկինում մեր ազգային պաշտպանության նախարարությունը չորս հանդիպում է անցկացրել պատվիրակությունների միջև՝ երեքը Թուրքիայում, մեկը՝ ԱՄՆ-ում: Գործընթացը շարունակվում է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Մենենդեսի բացասական վերաբերմունքին՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Մենենդեսի նման սենատորների հայտարարությունները նրա անձնական կարծիքն են, նրա անձնական պնդումները և ոչ մի կերպ չեն արտացոլում ինստիտուցիոնալ իրավիճակը։ Բացի այդ, Հունաստանի հետ նրանց հարաբերությունները նույնպես առանձին ուսումնասիրության առարկա են, ինչո՞ւ են նրանք այդքան կողմնակալ այդ հարցում, ինքը՝ Ստոլտենբերգը, վերջին օրերին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արտահայտել է իր անաչառությունն այս հարցում։ Նա հայտարարեց, որ Թուրքիային Ֆ-16-ների մատակարարումը կարեւոր իրադարձություն է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ՆԱՏՕ-ի համար, եւ որքան ուժեղ լինի Թուրքիան, այնքան ՆԱՏՕ-ն ուժեղ կլինի։ Ուստի մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և գործընթացին, մենք արել և անում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրական արդյունքի համար։» , — ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողը հարցազրույցի ժամանակ շարունակել է յուրովի շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին՝ ասելով, որ եթե Ֆ-16-ների հետ գործընթացը չշարունակվի, Թուրքիան կարող է դիմել այլ տարբերակների, ինչպես դա արեց ռուսական արտադրության Ս-400-ների դեպքում։

«Մյուս կողմից, համաշխարհային շուկան մեծ է, ուստի կան տարբեր լուծումներ: Իհարկե, Ամերիկան ​​մեզ համար միակ ելքը չէ, անհրաժեշտության դեպքում մենք քննարկում ենք նաև այլընտրանքներ:»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս