Երևանում «Ռենկո» ընկերության կողմից շոգեգազային ցիկլով կառուցված նոր ջերմաէլեկտրակայանը

ՔՏՀԱՏՄ մասնագետներն աշխատանքային այց են կատարել նոր կառուցվող ջերմաէլեկտրակայանի տարածք.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդ եհային անվտ անգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագետներն աշխատանքային այց են կատարել իտալական «Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում՝ 250 դրվածքային ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով կառուցված նոր ջերմաէլեկտրակայանի տարածք։

Հաշվի առնելով էներգետիկական համակարգում ՋԵԿ-ի նշանակությունը Տեսչական մարմնի և «Ռենկո» ընկերության մասնագետների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի պետք է մինչև վերջնական նախագծի հանձնումը փուլ առ փուլ ստուգվեն ջերմաէլեկտրակայանի շահագործման ընթացքը, ինչպես նաև փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ-ում գործող իրավական ակտերով սահմանված տեխնիկական կանոնակարգերին։

Համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով Տեսչական մարմնի մասնագետները տեղում տվել են մասնագիտական ցուցումներ և խորհրդատվություն շահագործման հանձնման ընթացակարգի վերաբերյալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս