ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Քին Գանգը ամերիկյան հեռուստատեսության եթերով ասել է, որ չինական կողմը կոշտ պատասխան կտա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցի համար։
«Մենք պատրաստվում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պատասխանելու և պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և մեր պատասխանը կլինի շատ ամուր, ուժեղ և հզոր», — ասել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Քին Գանգը։
Դեսպանը նաև նշել է, որ Փելոսիի այցը կհանգեցնի «լարվածության սրմանը Թայվանի նեղուցում և ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում»։