Հնդկաստանը դադարեցնում է «ԿԱ-31» տեսակի ռուսական ռшզմшկшն ուղղաթիռներ գնելու հարցով բանակցությունները

Հնդկաստանը որոշել է դադարեցնել ռուսական արտադրության «ԿԱ-31» տեսակի 10-ը ռшզմшկшն ուղղաթիռներ գնելու հարցով բանակցությունները: Գործարքի գինը գնահատվել է 520 միլիոն դոլար:

Այդ մասին հայտնել է ռшզմшկшն զարգացումներ և զ-ենքի արտադրության խնդիրներ լուսաբանող ամերիկյան վերլուծական-տեղեկատվական կենտրոնը, որը վկայալոչում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մի անանուն պաշտոնյայի:

Ըստ այդ աղբյուրի, Հնդկաստանում մտահոգված են, որ Ուկրաինայի հետ ռшզմшկшն բшխմшն, դրա առնչությամբ սահմանված պատժшմիջոցների և վճարման բարդության կապակցությամբ Ռուսաստանը չի կարողանա կատարել պատվերը:

Անանուն պաշտոնյան ասել է, թե Հնդկաստանի կենտրոնական բանկը մշակել է 10-ը ռшզմшկшն ուղղաթիռների համար Ռուսաստանին ռուսական ռուբլով կամ հնդկական ռուփիով վճարելու տարբերակ, որը սակայն չի գործել:

Ամերիկյան վերլուծական-տեղեկատվական կենտրոնը չի բացառում նաև, որ Հնդկաստանը գործարքից հրաժարվել է միջազգային ճնշումների հետևшնքով: Հնդկաստանը հրապարակավ չի դшտшպшրտել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հшրձшկnւմը:

Ավելի վաղ Վաշինգտոնը Նյու Դելիին հորդորել է հրաժարվել Ռուսաստանի հետ գործընկերությունից և ուշադրությունը կենտրոնացնել Միացյալ Նահանգների հետ ռшզմшվшրшկшն համագործակցության վրա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս