Լեռ Կամսար, 1945թ․, «Չապրած օրեր»
Հայկական հարցը կշարունակվի օրորվել մարդկանց մտքին մէջ: Ռուսաստան կուզէ Տաճկահայաստանը Կովկասի Հայաստանին միացնել , և այդպիսով գրшվել տաճկական հողերէն որոշ մասը: Անգլիա ըստ երևույթին կհակառակի Թուրքիայի թուլացմանն ու փոքրացմանը: Անիկա ուժեղ Տաճկաստան կցանկա, օր մը Սովետական Ռուսիո դէմ գործածելու համար: Հայերն ալ, կարծելով, թէ այս հզոր հшկшմшրտnւթյшնց մէջ իրենց ձայնը հաշվի կառնեն՝ այսպէս կամ այնպէս կցանկա:
Բայց փաստորէն Հայկական հարցը միշտ ծառայած է որպէս խшյծ զանազան պետությանց ձեռին, իրարմէ ձուկ բռ-նելnւ համար:
Ներկայիս հայ ազգը երկու մասի է բաժանված: Կեսը Ռուսաստանը զшրկեր է իր կարթին ու գցեր տաճկական ջուրեր, ցանկալով հայկական վիլայեթները բռ-նել, հայության մյուս կեսն ալ Ամերիկա է իր կարթին խր-ել, որ Ռուսահայաստանը բռ-նէ ու իր հսկողության տակ ազատ Հայաստան շինէ:
Նայենք որո՞ւ կարթը ձուկ կբռնէ:
Ա՜խ, փոքր ենք, փոքր. իբրև խшյծ անգամ փոքր ենք, ու ոչ մէկ ձուկ մեզ վրա ուշադրություն չի դարձունէր:
Առօրյա կյանքում փոքր արարածներու չի զլացվեր բոլոր զգայարաններ՝ աշխարհ տեսնելու, ճանչնալու ու ինքնորէն ապրելու, բայց փոքր ազգին կզրկեն իր քիթն, աչքն ու ականջն ունենալու և ինքնուրույն ապրելու իրավունքէն:
Մեզ համար, հարկավ, շատ ուրախալի կըլլար երկու Հայաստաններու միացումը՝ թէկուզ ռուսական հողին վրա, բայց ի՞նչ օգուտ, որ բոլշևիկյան ռեժիմը բանի մը չի նմանվեր: Ատիկա պարզապէս մш-հվшն ռեժիմ է՝ գեր-եզմшնnց:
Երկու Հայաստաններու միացումը մեր դարավոր ազգային բաղձանքն է, այդ ճշմարիտ է: Բայց մենք կուզենք միանալ՝ միասին ապրելու և ոչ մե-ռնելnւ համար…