Հայաստանի ենթակառուցվածքների փոխնախարարը Երևանում հանդիպել է իրանական միջազգային «Տիր կարան» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենին: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Երկուշաբթի օրը, Հայաստանի հանրային ռադիոյի կայքը հաղորդեց, որ Հայաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հանդիպել է Ջավադ Անսարի Գոստարեշի հետ: Հանդիպման ժամանակ, Սիմոնյանը ընդգծել է երկու երկրների միջև ւ տրանսպորտային հաղորդակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաև այդ ոլորտում իրանական և հայկական տրանսպորտային ընկերությունների խնդիրները:
Ավելի վաղ իրանական և հայկական ընկերությունները հանդիպել էին Երևանում` քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը: