Թուրքիայում չեն դադարում Մարմարիսի մերձակայքում անտառային հրդեհների համար մեղավորներին պատժելու կոչերը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով այդ նպատակով երկրում մահապատիժ սահմանելու նախաձեռնության վերաբերյալ, ասել է, որ այդ հարցը պետք է քննարկել:
Նշենք, որ մահապատիժը Թուրքիայում վերացվել էր 2004-ին։Հավելենք նաև, որ Մարմարիսումհրշեջները հունիսի 21-ից պայքարում են լայնածավալ հրդեհի դեմ, որի հետևանքով տուժել է 3000 հեկտար տարածք։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անտառը հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել է 34-ամյա Սաջիթ Այհանին: Նա հայտնել է, որ նման քայլի է գնացել ալկոհոլի ազդեցության տակ՝ ընտանիքի անդամների հետ վեճից հետո։Ըստ վերջին տեղեկությունների՝ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։