Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Անցկացվել է եռակողմ զո րավարժությունների պլանավորման առաջին առցանց նիստը։ Առաջին անգամ «Eternity» զորավա րժություններն անցկացվել են 2014 թվականին։
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 4-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պա շտպանության նախարարությունը Twitter-ում:
Ըստ հաղորդագրության` այսօր տեղի է ունեցել պլանավորման առաջին առցանց նիստը։ Թե որտեղ են անցկացվելու վարժանքները, դեռ չի հաղորդվում։
Առաջին անգամ «Eternity» զոր ավարժություններն անցկացվել են 2014 թվականին։ 2020 թվականին զոր ավարժություններ չեն կազմակերպվել, վերջինը տեղի է ունեցել 2019 թվականին Բաքվում։
Հիշեցնենք` Անկարայի, Բաքվի ու Թբիլիսիի եռակողմ համագործակցության ձևաչափը 2012 նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանը սկսել է զոր ավարժություններին մասնակցել 2019 թվականից։