Բայդենը հայտնել է, թե ինչ նպատակով է մեկնում Սաուդիան Արաբիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիմնավորել է Սաուդյան Արաբիա առաջիկա այցի անհրաժեշտությունը՝ ասելով, որ թագավորության հետ անմիջական փոխգործակցությունն անհրաժեշտ է Ռուսաստանին դիմակայելու և Չինաստանի հետ մրցակցությունը հաղթելու համար։ Շատ քննադատված ուղևորությունից առաջ նախագահն իր տեսակետը ներկայացրել է թերթորից մեկի համար, որտեղ նա, ի թիվս այլ բաների, նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները աշխատում են ԱՄՆ վարչակազմի հետ՝ ընդլայնելու նավթի մատակարարումները համաշխարհային շուկա և իջեցնելու նավթի գները:

«Իմ գործը` որպես նախագահ, մեր երկիրն ամուր և անվտանգ պահելն է: Մենք պետք է հակազդենք ռուսական ագրեսիային, լավագույն դիրքում լինենք Չինաստանի հետ մրցակցությունում հաղթելու համար, աշխատենք ավելի մեծ կայունության համար աշխարհի կարևոր տարածաշրջանում», — ասել է Բայդենը:Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան այն երկրներից է, որը կարող է «ուղղակիորեն ազդել նման աշխատանքի արդյունքների վրա»։

Միացյալ Նահանգների նախագահը Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ ուրբաթ օրը ծրագրված հանդիպման նպատակ է նշել «ընդհանուր շահերի և պարտականությունների վրա հիմնված ռազմավարական գործընկերության ամրապնդումը՝ պահպանելով հավատարմությունն ամերիկյան հիմնարար արժեքներին»:Առաջնորդների թվում, որոնց հետ Բայդենը կհանդիպի, կլինի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, որն ԱՄՆ-ում կասկածվում է ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանը ներգրավվածության համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս