Փարիզի քաղաքապետի ու Արցախի նախագահի հանդիպումից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունները երկրի արտգործնախարարություն են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով գերատեսչությանը։

Ֆրանսիացի դիվանագետին բողոք է ներկայացվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման կապակցությամբ։Պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեսպանի ուշադրությանն է ներկայացվել այն, որ այդ քայլը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները։

Հարությունյանն ու Իդալգոն մայիսի 27-ին հանդիպել են Գորիս քաղաքում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Անն Իդալգոն հավաստիացրել է, որ Փարիզը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս