Համարում ենք ուղղակի սադրանք. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար։Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։

Համապատասխան նոտան դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին», — ասվում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս