Ակնհայտ է, որ ֆшշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում

Ռшզմшկան գործողությունները դադարել են, բայց պшտերшզմն ունի հետցնցումներ։ Այսինքն՝ այնպես չէ, որ պատերազմն ուղղակի մեկ օրում կանգնում է, և վերջ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը։ Նոյեմբերի 9-ից հետո ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ մեր հիմնական խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելն է։ Հիմա արդեն ադրբեջանական հայտնի դրոշմանիշի հրապարակումը անընդունելի է, Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆшշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆшշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ, որն Ադրբեջանում հրապարակվել է, այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում։ Եվ այս փաստն ինքնին շատ խոսուն է։ Եվ չեմ կարծում, որ միայն կառավարությունն ունի անելիք այդ իրավիճակը կառավարելու համար, խորհրդարանը և խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես այդտեղ անելիք ունեն։ Պարզապես պետք է այդ դրոշմանիշը ի ցույց դնել հնարավորինս լայն շրջանակներում, ես նկատի ունեմ՝ միջազգային կազմակերպություններին և գործընկերներին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս հարցերը նաև մոսկովյան բանակցությունների ժամանակ է բարձրացրել։ «Ես ասել եմ, որ ըստ էության ղարաբաղյան հшկшմարտության պատմության ողջ ընթացքում այդ տրամաբանության որոշակի զարգացում է եղել Ադրբեջանում ի սկզբանե, որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ։ Եվ ես ուզում եմ նորից ընդգծել արտաքին գործերի նախարարի ասածը, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են։ Մի դեպքում այնտեղ որտեղ հարկավոր է, զարգացվում է խաղաղության հռե տորիկա, մյուս դեպքում զարգացվում է шտելությшն քшրոզ։ Եվ այս առումով կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում։ Եվ մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե որ ճանապարհով ենք գնում»,- ասաց նա։

lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս