Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված միավորումներ. ԱԺ նախագահ

Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված միավորումները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Նաեւ կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, որ ռազմագերի չունենք: Այլ պարագայում դա կարող է իմիտացիայի տպավորություն թողնել՛՛:

Անդրադառնալով հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Սիմոնյանն ասաց. ՛՛Դա մեր ցանկությունն է: Երկկողմ հայտարարությունների հիման վրա տրամադրվածություն է ստեղծվել, որ եկեք մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրը կնքենք: Որքան հասկանում եմ՝ երկու կողմի համար էլ ցանկալի է դա՛՛:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս