Փոքր կետերի պատճառով քվեաթերթիկները չեն կարող անվավեր ճանաչվել. Արմեն Սմբատյան ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնեց, որ չկա որևէ ընտրող, որն ասի՝ իրեն ընտրատեղամասում ոչ բոլոր քվեաթերթիկներն են տվել:
«Բոլոր տեղամասերում անհրաժեշտ քանակի քվեաթերթիկներն առկա են»,- ասաց Սմբատյանը:
Նա նաև նշեց՝ կան քվեաթերթիկներ, որոնք փոքր թե րություններ ունեն, սակայն դրանց պա տճառով քվեաթերթիկները չեն կարող անվավեր ճանաչվել:
«Լավ կլիներ, որ թեր ություններ չունենային քվեաթերթիկները, բայց պետք է հաշվի առնել, որ 70 միլիոն քվեաթերթիկ է տպվել շատ կարճ ժամանակահատվածում: Ցա վոք, կան թերություններ: Այդ թերությունները չեն կարող հիմք ծառայել, որպեսզի ընտրողի քվեն չհաշվվի: Դրանք ընդամենը փոքր կետեր են կամ խազեր»,- ասաց Սմբատյանը: