Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը․Զաքարյան

“3+3” կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյ եկտներում: այս մասին ֆեյսբուքում գրել էՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը․«ԱՄՆ կազմակերպած “դեմոկրատիայի” ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհ աճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:Երեկ Կիևում, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստո րագրվեցին 6 համաձայնագրեր, որոնք վերաբերում են սևծովյալ և կասպիան ավազաններում ռազմավարական համագործակցությանը, միմյանց տարածքային ամբողջականությանն աջա կցելուն, հիբ րիդային պատերազմերին համատեղ դիմակայելուն, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նոր պրոյեկտների գործարկմանը: Ընդ որում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային, ավտոմոբ իլային և ծովային հաղորդակցության նպատակով կարևորվել են ՎՈՒԱՄ երկրների ներգրավվման հավանականությունը:

Նշենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Ալիև-Զելենսկի հանդիպման ընթացքում, Զելենսկին առաջարկել էր նաև 2022թ. փետրվարին անցկացնել Ուկրաինա-Թուրքիա-Ադրբեջան գագաթաժողով՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:

Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծից, այս պահի համար կարելի է ենթադրել, որ.

1. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևումտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախ ված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Դա հատկապես գնահատելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները:

2. Օգտվելով իր աշխարհագրական դիրքից՝ փորձում է Արևմուտքում և Ասիայում ընդգծել իր դերը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում: Դա իրեն հնարավորություն կտա նաև քաղաքական առումով հետին պլան մղել Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային օրակարգը:

3. Վերակենդանացնելով ՎՈՒԱՄ-ի գաղափարը (որը շահեկան է Արևմուտքին և մոռացության է մատնվել միայն “Արևելյան Գործընկերության” ծնվելուց հետո՝ 2009թ-ից), փորձում է հակադրվել ռուս-պարսկական “3+3” նախաձեռնությանը: Հատկապես, որ Վրաստանը դեմ է “3+3”-ին մասնակցելուն:

4. Չի բացառվում, նաև որ այսպես կոչված “զանգեզուրյան միջանցք” գաղափարի կյանքի կոչման համար Ալիևը փորձում է 2022թ. ընթացքում նոր միջազգային հիմն ավորումներ և աջա կիցներ փնտրել: Նպատակն այն է, որ մեծացնի Հայաստանի վրա միջազգային ճն շումը, և ստ իպի հայկական կապիտուլյանտերին հաշվի նստել “գլոբալ շա հերի” հետ:

5. Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակ առուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակա րկություններ սկսել, որտեղ կարող են տր որվել նաև Հայկական շա հերը:

6. Առավելագույն օգուտ քաղել սկսված “հայ-թուրքական երկխոսությունից”, զր կելով Հայաստանին արցախյան հարցում որևէ նախաձեռնությունից, Ցե ղասպ անության միջազգային ճանաչման հարցի մոտիվացիայից, հայկական Սփյուռքի դերակատարությունից: Բացի այդ, փորձելու են ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանին լիակատար տնտեսական և տրանսպորտային կա խվածության մեջ պահել Թուրքիայից և Ադրբեջանից: Ամեն կերպ խոչ ընդոտելու են ՀՀ ԶՈՒ վերակազմավորմանն ու զարգացմանը: Իսկ վերջնարդյունքում, կարող են լինել նաև Արցախից ՌԴ Խաղաղապահ կոնտիգենտի, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ 102-րդ բազայի դուրսբերման պահ անջները:

7. Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով, փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը Արբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև փորձելու են վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունությունը: Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, հնարավոր է վերածվեն կրիտիկական լարվածության, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ԵԱՀԿ ՄԽ-ում համատեղ աշխատանքի վրա:

Ցա վոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ո ղբեր գական վիճակին, որտեղ Հայաստանի “իշխանությունները” վերածվել են օղակը վզին գցած շնիկի: Ընդ որում օղակի մի ծայրը Մոսկվայում է (ռազմա-քաղաքական, անվտանգային միակ աջակցությունը), մյուսն Անկարայում (երբ իրենց պետք է՝ Հայաստանի և Արցախի սա հմաններին սկսվում են հրաձ ությունները), երրորդը՝ Բրյուրսելում (կապի տուլյանտները հույս ունեն, որ ԵՄ վարկերով կարող են գոնե մեղմել օրեցօր ահագնացող սոցիալական ճգն աժամը), չորրորդը՝ Վաշինգտոնում (առայժմ անհույս այլընտրանքի տեսքով) և այլն:

Ի՞նչ ենք մենք հակ ադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակ ահայկական օրակարգերին: Փաստացի, ոչ մի բան: Ներսում իրար բռ նելով- բան տարկելով, շին ծու դա տավարություններով, շարունակվող պառ ակտումներով, “նախկին-ներկա” սպա նիչ հայտարարություններով, ահա գնացող թանկացումներով և ծայ րաստիճան կա խյալ արտաքին մեյմունություններով:

Նորից պետք է հիշենք Եղիշե Չարենցին.

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փր կությունը քո միասնական ուժի մեջ է»»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս