Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության կազմավորումների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում այսօր ասել է, թե Արևմուտքի հետ шռճшկшտումը երկար կտևի:
«Արևմուտքը մեզ, ամբողջ Ռուսական աշխարհին, տոտալ պատերшզմ է հայտարարել, և դա ոչ ոք այլևս չի էլ թաքցնում», — ասել է Լավրովը:
Նրա պնդմամբ՝ Արևմուտքում փորձում են «չեղարկել» Ռուսաստանը և այն ամենը, ինչ կապված է ռուսական մշակույթի հետ:
Ըստ Լավրովի, «Արևմուտքում սկսել են արգելել Չայկովսկու, Դոստոևսկու, Տոլստոյի, Պուշկինի և աշխարհահռչակ այլ ռուս հեղինակների ստեղծագործությունները»:
«Այդ գործելակերպով երևակվում է Արևմուտքի իսկական վերաբերմունքը համամարդկային արժեքների և Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական Եվրոպա կերտելու մասին գեղեցիկ կարգախոսների հանդեպ, որոնք 30 տարի առաջ հնչեցվել են «սառը պատերшզմի» ավարտից հետո», — ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նա պնդել է, թե «հավաքական Արևմուտքի» կողմից աննախադեպ ճնշումների պայմաններում Ռուսաստանում կա համազգային միասնություն:
Լավրովի հավաստմամբ՝ ժողովուրդը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականությանը: