Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրագործվում է սցենար, որը չի հաջողվել Արևմուտքի մոտ բելառուսական տարածքում։«Նայելով Ուկրաինային ՝ մենք հասկանում ենք, որ այնտեղ ծավալվում է մեր հողի վրա չիրագործված սցենար։ Երբ հարց ենք տալիս` իսկ ինչ կլիներ մեզ հետ, խնդրում եմ նայեք դեպի Ուկրաինա։ Մենք հասկանում ենք սպառնալիքների մակարդակը, որոնց ակտիվությունն ընդամենը տեղափոխվել է հարեւան երկրի տարածք», — հայտարարել Է Լուկաշենկոն տեղեկատվական քաղաքականության կատարելագործման հարցով խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքը մեջբերում Է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:Երկրի ղեկավարը նշել է, որ հավաքական Արեւմուտքը փորձում է Բելառուսի վրա ազդել հոգեբանական գործողությունների եւ մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդիկաների օգտագործմամբ եւ պետք է քննարկել Ազգային անվտանգության ոլորտում ժամանակակից սպառնալիքներին հակազդելու հետագա ռազմավարությունը:
«Այս թեմային մենք առաջին անգամ չենք անդրադառնում, քանի որ այն շարունակում է արդիական լինել։ Եվ ոչ միայն շարունակում է լինել, այլ այդ առումով մեր վրա ճնշումն ուժեղանում է։ Դրա համար էլ մեր կողմից հակազդեցությունը պետք է լինի համապատասխան։ Մարտահրավերները, որոնց մենք այսօր բախվում ենք, նոր պատմություն չէ։ Մենք մշտապես ենթարկվում ենք գաղափարական, տեղեկատվական, ռազմական և հոգեբանական սպառնալիքների», — ասել Է Լուկաշենկոն։«Մեր առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց լուծելի», — վստահություն է հայտնել Բելառուսի նախագահը