Ի՞նչ են խոսել Էրդողանն ու Պուտինը , հայտնի են մանրամասներ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում:

Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպումը շարունակում է առաջնահերթություն հանդիսանալ Թուրքիայի համար: Այդ մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ջանքեր գործադրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման համար:

Հիշեցնենք, որ այսօր Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս