Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերություն­ների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։

Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս