Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել հանրապետության իշխանություններին հարգել իրենց քաղաքացիների իրավունքները։ Այս մասին գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Էլիս Սփենսլին։
«Մենք շարունակում ենք անհանգստանալ Ադրբեջանում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների վրա ճնշումներով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է Սփենսլին։
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի ոստիկանությունը դաժանորեն ցրել էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի բողոքի ցույցը՝ ուժ կիրառմելով կանանց և տարեցների նկատմամբ։ Բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ։