ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը. Լիզ Թրաս

ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։

«Ես կցանկանայի, որ Մոլդովան զինված լինի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, մենք համապատասխան քննարկումներ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ»,- ասել է Թրասը։Նա դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք դրա պատճառը Մոլդովային Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական սպառնալիքն է։

Մոլդովայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելը ենթադրում է երկրին ռազմական տեխնիկայի մատակարարում, որը պետք է փոխարինի խորհրդային զինատեսակները, ինչպես նաև մոլդովացի զինվորականների պատրաստում դրա հետ աշխատելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս