Ռուսներն օտարերկրյա վարձկանների տեղակայման կետ են ոչնչացրել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Խարկովի մարզում օտարերկրյա վարձկանների տեղակայման կետ են ոչնչացրել։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 9 շրջան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների 5 կրակային դիրք:ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 48 շրջան:

Ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 300 ուկրաինացի ազգայնականների, ինչպես նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 կայանք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս