ՆԱՏՕ-ն կանաչ լույս է վшռում Ֆինլանդիայի և Շվեդիայի համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռուստատեսության եթերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ երկխոսություններ ունեն Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդների հետ, որ եթե ​​Ֆինլանդիան և Շվեդիան դիմեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, դաշինքը կարող է շատ արագ ընդունել նրանց։

«Մենք լավ երկխոսություն ունենք Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական առաջնորդների հետ: Իհարկե, դա երկու պետությունների խնդիրն է, բայց եթե նրանք դիմեն, ապա կհաստատվեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 դաշնակիցների կողմից: Մենք ուղիներ կգտնենք այդ գործնընթացը արագ իրականացնելու համար», — ասել է Յենս Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել էր, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է կայացվի արագ ։

Ուկրաինայի պատերшզմի ֆոնին Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցությունը կտ-րուկ աճել է, և աշխատանքային խումբը արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ փնտրում է ազգային шնվ-տшնգnւթյшն ամրապնդման ուղիներ, ներառյալ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցությունը:

Մարտի 28-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինոստիոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Դաշինքի նոր անդամներ ընդունելու «սկզբունքներն ու ընթացակարգերը»։

Նման դիրքորոշմանը հետևում են նաև Շվեդիայում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս