ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ

Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են զանգահարել և հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ: Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը՝ դրանց իսկությունը ստուգելու և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով:

 

Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Ի դեպ, մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաև անանուն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաև հսկողության համակարգ, որը հնարավորության է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել և կանխել վերջիններիս հանցավոր գործողությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս