Ալժիրը մերժել է Եվրոպա գազի արտահանումն ավելացնելու ԱՄՆ առաջարկը

Ալժիրը մերժել է դեպի Իսպանիա գազատարի աշխատանքը վերսկսելու ԱՄՆ-ի առաջարկը:Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է ԵՄ-ի բնական գազի ամենամեծ մատակարարը, և այդ գործընթացը եղել է երկկողմանի շահավետ:Սակայն փետրվարի 24-ին Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո, մտահոգվելով Մոսկվայի կողմից գազամատակարարման դադարեցման կապակցությամբ, եվրոպական երկրները սկսեցին բանակցություններ վարել գազ արտահանող այլ երկրների հետ:

Ֆրանսիայի միջազգային ռադիոյի հաղորդմամբ. անցյալ տարվա դեկտեմբերին Ալժիրի ու Ռաբաթի միջև լար վածությունից հետո, Ալժիրը փակեց արևմուտքով անցնող գազատարը: Սակայն Վենդի Շերմանի վերջին այցի ժամանակ, ԱՄՆ-ն Ալժիրին առաջարկել էր վերաբացել այն:

Ուկրիանական պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին, ԱՄՆ-ն փորձում է օգնել Եվրոպայիօն, այլընտրանք գտնել ռուսական ագզի համար: Սակայն Ալժիրը, որին բաժին է հասնում Եվորապա արտահանվող գազի 11 տոկսը, մեր ժել է ԱՄՆ-ի խնդրանքն՝ ավելացնել մատակարարման ծավալները:

Ալժիրը «զգույշ» է վերաբերվում ուկրաինական պատերազմին, հաշվի առնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հատկապես ռազմական և սպառա զինության ոլորտներում: Ալժիրը փորձում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ և զերծ մնալ մոսկվայի դեմ գործողություններից։

որ եթե նույնիսկ Ալժիրը համաձայնի մեծացնել գազի արտահանումը Եվրոպա, այս միջոցը կարճաժամկետ հեռանկարում չի բացի Եվրոպայի գազի խնդիրների հանգույցը, քանի որ երկարաժամկետ հեռանկարում Ալժիրի գազի արտահանման ծավալի ավելացման համար հարկավոր են մեծ ներդրումներ և առնվազն 5 տարի: Դա այն դեպքում, երբ Եվրոպան այժմ ինտենսիվ ճնշ ման տակ է՝ նվազեցնելու իր կախվածությունը ռուսական գազից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս