Կոչ եմ անում բոլորին ստանձնել պատասխանատվություն․ Փայլան

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները։

«Նախօրեի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած բախումների հետևանքով բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են կորցրել իրենց կյանքը», Twitter-ում գրել է Փայլանը։Նա շեշտել է, որ նմանատիպ ամեն մի զինված բախում, ամեն մի մահ մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ունենալու հույսից։

«Առավոտյան զինադադարի շարունակման համար կոչ եմ անում բոլորին ստանձնել պատասխանատվություն»,- եզրափակել է իր գրառումը թուրքական մեջլիսի հայ պատգամավորը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս