ԱՄՆ-ն ուսումնասիրում է Էր Ռիադին հարձակողական զենքի վաճառքը վերսկսելու հնարավորությունը.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը՝ իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության շրջանակում։Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մի քանի հանդիպումների ժամանակ պնդել են, որ ամերիկյան կողմը հրաժարվի Էր Ռիադին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականությունից։

Բայդենը ձգտում է վերականգնել լավ հարաբերություններն Էր Ռիադի հետ, ավելացնել նավթի մատակարարումները Պարսից ծոցի երկրներից և զարգացնել արաբական ավելի սերտ կապերն Իսրայելի հետ՝ Իրանին հակազդելու համա

Այնուամենայնիվ, ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ մի շարք կոնգրեսականների օգնականներին, հարձակողական զենքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցում Բայդենը կարող է բախվել Սաուդյան Արաբիային քննադատող Հանրապետական ​​և Դեմոկրատական ​​կուսակցությունների որոշ անդամների անհամաձայնությանը:Հուլիսի 13-16-ը Բայդենը կմեկնի մերձավորարևելյան շրջագայության, որի ընթացքում կայցելի Իսրայել, Պաղեստին և Սաուդյան Արաբիա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս