Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրա հապատ մեքենաների արտադրության նախագիծը. մանրամասնում է Վահան Քերոբյանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ինքն է կանգնեցրել Հայաստանում զրա հապատ ավտոմեքենաների արտադրության արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը՝ նկատելով, որ այն արհամարհում է ՀՀ քաղաքացիների շա հերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վահան Քերոբյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Lurer.com կայքի հրապարակած տեսանյութին, թե իբր կառավարությունն անգործ է և չի թողնում, որպեսզի զրա հապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող կանադական STREIT Group ընկերության կողմից Հայաստանում ռա զմաարդյունաբերական գոտի ստեղծվի:

«Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհա մարհում էր ՀՀ քաղաքացիների շա հերը։ Եթե պարոն Թովմասյանն համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չն չին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կող ոպուտ։

Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով ու հար կային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհա սկանալիորեն, հենց Երևանի թա կարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»,- գրել է Քերոբյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։

Տեսանյութում նշվում է, որ 2018 թվականին Երևանում «Արմհայթեք» զե նքի միջազգային ցուցահանդեսին հայ գործարար Արտակ Թովմասյանի ջա նքերով մասնակցել է զրա հապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող STREIT Group կանադական ընկերությունը: Նշվում է, որ ՊՆ-ին հետաքրքրել է STREIT Group-ի արտադրանքը և առաջարկվել է ընկերությանը ՀՀ-ում զրա հապատ մեքենաների արտադրություն հիմնել: Ներդրողներն են STREIT Group ընկերության տնօրեն Գերման Գուտորովը և հայ գործարար Արտակ Թովմասյանը: Տեսանյութը պատմում է, որ 2019 թվականի օգոստոսի 29-ին ներդրումային ծրագիրը ներկայացվել է կառավարությանը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, սակայն մինչ այժմ արդյունք չկա: Նշվում է նաև, որ ծրագրի կյանքի կոչման արդյունքում լինելու էր տասնյակ միլիոն դոլարների ներդրում:

Armenpress.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս