ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է` երբ կգործարկվի Լաչինի միջանցքով նոր ճանապարհը

ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ասել է, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, կգործարկվի 2023 թվականի ապրիլի 1-ից։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկված ջանքերի գլխավոր արդյունքը եղավ այն, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։

Ընդ որում, օգոստոսի 30-ից տեղաշարժն իրականացվում է ժամանակավոր երթուղով՝ Լաչին քաղաքի և այլ բնակավայրերի շրջանցմամբ, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», — հայտարարել է Գոնչարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս