Թուրքիայում վաճառքի են հանվել հայկական սրբավայրերը.մինչև 1915թ Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի

Հայկական աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիան, օգտագործման նշանակությունը փոփոխելուց հետո, վաճառում է հակական եկեղեցիներն ու մշակութային կոթողները:

Ermenihaber լրատվական կայքի հաղորդման համաձայն, անցած շաբաթ, Թուրքիայի Սաբթաշ Բուրսա շրջանի հայկական եկեղեցին այդ երկրի առևտրային կայքերից մեկում վաճառքի է դրվել 6 միլիոն լիրայով:

Իսկ երեկ, նույն քաղաքի մեկ այլ հայկական եկեղեցի վաճառքի է հանվել Sahibiden.com կայքում:

Այս հաղորդման համաձայն, 1923թ. այս տարածքից հայերի հեռանալուց հետո, եկեղեցին ստացել է մասնավոր սեփականության կարգավիճակ և որոշ ժամանակ օգտագործվել որպես կարի ֆաբրիկա և պահեստ:

Հայտարարությունը տարածողները գրել են, որ տվյալ կառույցը կարելի է օգտագործել մշակութային գործունեության համար:

Ermenihaber կայքի հաղորդմամբ, մինչև 1915թ Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս