Չնայած աշտարակից 30 մետր հեռավորության վրա պահպանվել է Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը բшժանող սшհմանային սյունը, ադրբեջանցիները ցանկանում են նոր գիծ հաստատել։
Ադրբեջանցիները ցանկանում են նոր սшհմшնն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած խորհրդային ժամանակներից պահպանված սшհմանային սյանը։
Sputnik Արմենիայի նկարահանող խմբի՝ գյուղում գտնվելու պահին գյուղապետարան բերեցին ինչ-որ տեղից հանված ալեհավաքները։ Պարզվեց, որ ալեհավաքները բերել են հարակից բլրի վրա գտնվող աշտարակից (որը լավ տեսանելի է գյուղից)։
Այնտեղ է գտնվում հեռուստաաշտարակը, Vicacell, Ucom բջջային օպերատորների ալեցիրները։ Պարզվեց՝ սшհմшնագծման ժամանակ ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանն անցնում է ուղիղ հեռուսաաշտարակի շինության միջով։
«Սшհմանը բլուրով է անցնում, դրանից այն կողմ նրանց տարածքներն են, այս կողմում՝ մերը։ Նրանք(ադրբեջանցիները) GPS են միացրել, շենքի մի կեսը ընկնում է իրենց տարածքում»,-ասաց գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը։
Բայց խորհրդային սшհմանը, ինչպես Սարուխանյանի, այնպես էլ գյուղի բնակիչների խոսքով, այնտեղով չէր անցնում։ Աշտարակից 30 մետր հեռու դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել է սահմանյին նշասյունը։
«Ահա այնտեղ տնկված է, ամեն ինչ իր տեղում է մնում։ Հետևում նրանք են, այս կողմում՝ մենք»,-ասում է գյուղի բնակիչը։
Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցները տեղավորվեն բլրի գագաթին, գյուղում անելիք չի մնա։ Այսօր այնտեղ են, մի ամիս հետո՝ գյուղում կհայտնվեն։
Նա չի հասկանում, թե ինչպես է ստացվել, որ սшհմանային սյունը դեռևս խորհրդային տարիներից շենքից հեռու է տեղադրվել, բայց նոր սшհմանը չգիտես ինչու պետք է անցնի ոչ թե դրանով, այլ կայանով։
Գյուղապետը նաև չի հասկանում, թե ինչու և ինչպես է GPS-ը սшհմանը աշտարակի միջով ցույց տալիս։ Բայց նրան հանձնարարել են հանել էլեկտրական սարքավորումները և ուրիշ գյուղ տեղափոխել։
«Ասյպիսի պատմություն միայն այստեղ չէ, Ագարակում էլ նույն բանն է»,-ասում է Սարուխանյանը։