«Ամերիկյան կողմը ասաց մի բան, բայց արեց մեկ այլ բան». Չինաստանի ՊՆ

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ինքն է ստեղծում ճգնաժամ, այնուհետև փորձում է արդարացնել իր սխալ հայտարարություններն ու գործողությունները, խեղաթյուրում է փաստերը և պատասխանատվությունը գցում ուրիշների վրա։ Պեկինը դեմ է դրան։«Միացյալ Նահանգներն ամբողջությամբ սադրել է և միանձնյա ստեղծել է Թայվանի նեղուցում առկա լարված իրավիճակը, այդ պատճառով ամերիկյան կողմը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի լուրջ հետևանքների համար», – ասել է Ու Ցյանը։

Նա նշել է, որ Չինաստանը ավելի վաղ հայտնել էր իր լուրջ դիրքորոշումը Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների, երկու երկրների զինված ուժերի, ինչպես նաև Թայվանի հիմնախնդրի վերաբերյալ, ներկայացրել էր իրավիճակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի կապակցությամբ, սակայն ամերիկյան կողմը ասաց մի բան, բայց արեց մեկ այլ բան. քաջալերելով և աջակցելով Փելոսիի այցը՝ նրանք լարվածություն ստեղծեցին Թայվանի նեղուցում։«Չինաստանի համապատասխան հակաքայլերը դարձել են անհրաժեշտ նախազգուշացում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Թայվանի սադրանքների, իսկ պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը լիովին արդարացի է և տեղին», – հայտարարել է վերջինս։

Նրա խոսքով` ԱՄՆ-ը մի կողմից ստեղծում է ճգնաժամ, իսկ մյուս կողմից՝ հայտարարում է այն վերահսկելու և կառավարելու անհրաժեշտության մասին, նրանք արդարացումներ և քողարկում են փնտրում իրենց սխալ հայտարարությունների ու գործողությունների, իրենց սադրանքների համար, նրանք նույնիսկ հասարակական աղմուկ են ստեղծում, խեղաթյուրում են փաստերը և փորձում են պատասխանատվությունը ուրիշի վրա գցել, Չինաստանը կտրականապես դեմ է դրան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս