Ադրբեջանն արգելել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռի թռիչքն իր տարածքով

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ան-148 բեռնատար ինքնաթիռը, որը 12 տոննա «մարդասիրական օգնություն» էր տեղափոխում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր պատասխանատվության գոտի, թույլտվություն չի ստացել Ադրբեջանի օդային տարածքով թռիչքի համար։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ արդյունքում ինքնաթիռն ստիպված է եղել փոխել ուղղությունն ու թռչել Իրանի տարածքով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս