«Կա այն առաջարկը, որի մասին խոսեց ՌԴ նախագահը և մենք շատ վաղուց ասել ենք, որ Ձեր առաջարկները մեզ համար ընդունելի են, բայց մենք խիստ կասկածում ենք, որ այդ առաջարկներն ընդունելի կլինեն Ադրբեջանի համար: Շատ ենք ուզում, որ Ռուսաստանը հենց այդ առաջարկներին տեր կանգնի» զրույցում անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայացվածությունն Արցախում կերկարի 10-15-20 տարով՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի համար ամենացանկալի տարբերակները նրանք են, որտեղ Արցախի կարգավիճակը, Արցախի ժողովրդի իրավունքները մաքսիմալ պաշտպանված են. «Այս ամբողջ գործընթացի հիմնական նպատակը դա է: Ես, վարչապետը, բոլորս բարձրաձայն ասում ենք այո հույս ունենք, որ Ռուսաստանը նույնպես հետամուտ կլինի իր առաջարկներին:
Յուրաքանչյուր խաղաղություն, յուրաքանչյուր համաձայնություն պետք է ունենա իր երաշխավորը, եթե Ռուսաստանը պատրաստ է և կարող է այդ երաշխավորը հանդիսանալ, ապա մենք միայն ուրախ կլինենք: Մեզ համար առաջնային նպատակ է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը»:Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Սոչիում եռակողմ հանդիպումից հետ սպասել հայտարարության՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այո ենթադրում եմ, որ ինչ-որ հայտարարություն կլինի»: