Բեգլարյանն՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ բամբասանքների մասին

Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին բամբասանքները իրականության հետ որևէ աղերս չունեն: Երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում նման հարց չկա:

«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնք անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Բեգլարյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս