Բայդենը՝ Գորբաչովի մասին

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հազվագյուտ առաջնորդ էր, որը քաջություն ուներ վտանգի ենթարկել իր կարիերան՝ հասնելու «այլ ապագայի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում են միջազգային լրատվականները։

Խոսելով «գլասնոստի» և «պերեստրոյկայի» մասին՝ նա շեշտել է. «Սրանք հազվագյուտ առաջնորդի արարքներ էին. երևակայություն ունեցող մարդ, որը տեսնում էր այլ ապագայի հնարավորությունը և քաջություն ուներ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար:Արդյունքն ավելի ապահով աշխարհ էր և ավելի մեծ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»։Նա նաև Գորբաչովին անվանել է «զարմանալի հեռատես մարդ»։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ «միայն մի քանի խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխել»։

«Որպես ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ նվազեցնելու մեր երկրների միջուկային զինանոցները, հեշտացնելու կյանքը ամբողջ աշխարհի մարդկանց համար, որոնք աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքին վերջ տալու համար:Տասնամյակների դաժան քաղաքական բռնաճնշումներից հետո նա որդեգրեց ժողովրդավարական բարեփոխումներ», — ասել է Սպիտակ տան ղեկավարը:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին 92 տարեկանում մահացել է Միխայիլ Գորբաչովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս