Վիգեն Նազարյանը մեկնարկեց հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցում են հունահռոմեական ոճի 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները:

Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:

Որակավորման փուլում նա գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովի հետ և հաղթել է ժամանակից շուտ` 9-0 հաշվով: 1/8 եզրափակչում նա կմրցի եգիպտացի ըմբիշի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս