«Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և ներկայացրել Վեդիում երեկ ուշ գիշերը տեղի ունեցած միջադեպից մանրամասներ` հղում անելով մասնակիցներից մեկի հետ ունեցած իր զրույցին:«Վեդիում երեկ ուշ գիշեր թուրքերի մասնակցությամբ միջադեպն իրականում ակցիա է եղել, Հայկական կոնյակով հարբած թուրքերը տեսանկարահանել են ողջ սկանդալը:300-400 մարդ է հավաքվել տեղում, տևել է 3 ժամ, ոստիկանությունն ահագին լիբերալ է դրսեւորել իրեն:
Թուրքերը տարվել են Վեդու բաժին, միայն այն բանից հետո, երբ պատերազմի մասնակիցներն այլեւս չեն դիմացել Կայարանում սուփրա սեղան գցած, հայկական կոնյակ խմող ու էրմենիստն գոռացող ու ենթադրաբար սպառնալիքներ շաղ տվող թուրքերի սադրանքներին և սկսել են դիտորդ ոստիկանների ներկայությամբ իրենք քարերով հարվածել թուրքական համարներով մեքենայի դիմապակու ն, որ միջադեպ հրահրվի դրանից ու ի վերջո ոստիկանը գործի կանցնի».- գրել է լրագրողը: