ՌԴ տնտեսությունը կպահպանի բաց լինելու և միջազգային համագործակցության կուրսը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ ռուսական տնտեսությունը կպահպանի բաց լինելու և միջազգային լայն համագործակցության կուրսը։

Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։«Համոզված եմ, որ Ռուսաստանի համար 2020-ականները կդառնան տնտեսական ինքնիշխանության ամրապնդման ժամանակաշրջան,

որը նախատեսում է սեփական ենթակառուցվածքային և տեխնոլոգիական բազայի արագացված զարգացում, մասնագետների պատրաստման մակարդակի որակական բարձրացում, ինչպես նաև անկախ և արդյունավետ ֆինանսական համակարգի ձևավորում»,-ընդգծել է ՌԴ առաջնորդը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս