Խերսոնի շրջանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո տեղի է ունեցել դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինան՝ հղում անելով Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյին։ լրագրողները հայտնում են, որ Զելենսկու ժամանումից մի քանի րոպե առաջ Խերսոնի կենտրոնում գնդակոծություններ են հնչել։ Զելենսկու ելույթն ավարտելուց հետո հրետանու ևս մի քանի պայթյուն է եղել։ Ականատեսները պատմել են, որ մեկնելուց առաջ Զելենսկին Խերսոնում անցկացրել է մոտ 30 րոպե։Ուկրաինացիները հավաքվել են գլխավոր հրապարակում՝ նախագահին տեսնելու, ոմանք ծածանել են ազգային դրոշը, մյուսները՝ այն իրենց ուսերին են կրել։
«Ես շատ ուրախ եմ։ Այդ ուրախությունը երևում է նաև մարդկանց արձագանքից, նրանց արձագանքը բեմականացված չէ: Ժողովուրդը սպասում էր ուկրաինական բանակին, մեր զինվորներին, բոլորիս»,- ասել է Զելենսկին։Նա նշել է, որ իր համար կարևոր է այցելել քաղաք և ցույց տալ, որ «իրենք իսկապես վերադառնում են, իրենք իսկապես բարձրացնում են մեր դրոշը»։Հիշեցնենք, որ այսօր Զելենսկին առաջին անգամ է այցելել Խերսոն քաղաք ռուսական զորքերի հետքաշումից հետո։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին և մյուս դաշնակիցներին Ռուսաստանի դեմ պատերազմում ցուցաբերած աջակցության համար։Նշենք, որ Խերսոնը ռուսական զորքերի վերահսկողության տակ է 2022 թվականի մարտի 2-ից։Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին վերահսկողություն են հաստատել Խերսոնի շրջանի 60 բնակավայրերում։