ԱՄՆ-ի արձագանքը Հայաստանի և Թուրքիայի երկխոսության վերաբերյալ

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագան քննարկելու համար:

ԱՄՆ և միջազգային հանրությունը արձագանքում է այս գործընթացին. «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարա ձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոմնի դիրքորոշման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս