Փարիզն ազդակներ է ուղարկում… Կովկասյան նոր հեռանկարի ուրվագիծ, որ անհանգստացնում է Ալիևին

Փարիզն ազդակներ է ուղարկում արցախյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ–ի գծով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, նշելով սակայն, թե միևնույն ժամանակ չկա երաշխիք, որ Ֆրանսիան ու ԱՄՆ դարձյալ չեն արգելափակի այդ ձևաչափի աշխատանքը:Ռուսաստանցի դիվանագետի հայտարարությունն արժանի է ուշադրության: Խնդրի նախապատվությունը թերևս հայտնի է շատերին, եթե ոչ բոլորին, ու թերևս չկա վերապատմելու կարիք: Գոնչարի հայտարարությունն ուշադրության է արժանի բավականին նուրբ մի համատեքստում, որին անդրադարձել եմ սեպտեմբերի 12-ին՝ մինչ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիայի դրսևորումը: :Խոսքը Ուշագրավ «նախադեպ» Վրաստանում. ինչ սպասել Հայաստանին հոդվածի մասին է, որտեղ ուշադրություն էի հրավիրել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը: Գրառումը առնչվում էր Վրաստանին, վրացական հակամարտությանը, բայց դիտարկման արժանի էր ռեգիոնալ համատեքստով: Մասնավորապես, ԵՄ հատուկ ներկայացուցիչը Վրաստան կատարած այցից հետո գրառում էր արել, որ «մոտ ժամանակներում» կա Ժնևի ձևաչափով քննարկումները վերսկսելու հնարավորություն:Իսկ խոսքը մի ձևաչափի մասին է, որտեղ աբխազական և օսական հարցերի քննարկումը տեղի է ունենում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, ՄԱԿ, Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, նաև հրավիրվում են ներկայացուցիչներ Աբխազիայից և Օսիայից: Այսինքն, խոսքը մի իրավիճակի մասին է, երբ մեկ սեղանի շուրջ կարող են նստել Ուկրաինայի պատերազմում միմյանց դեմ դուրս եկած Արևմուտքն ու Ռուսաստանը և կարող են քննարկել Կովկասի համար կարևոր հարցեր:

Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ Կովկասի հարցերը կարող են դիտվել առավել ամբողջական ձևաչափում, քան նախկինում: Իսկ դա նշանակում է, որ կա հավանականություն, որ այդ տրամաբանությունը կարող է տարածվել նաև արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության վրա:Ի վերջո, թերևս բոլորովին զուտ ֆորմալ-գործառութային արձանագրում չէ, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը իր համանախագահներին սկսել է ներկայացնել որպես Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչներ: Ու թերևս այս հանգամանքն է ամենից շատ անհանգստացնում է ներկայումս Ադրբեջանին, այսինքն Կովկասի հարցերում Արևմուտք-Ռուսաստան համատեղ քննարկումները վերսկսելու հավանականությունը, ինչը Բաքվի համար անցանկալի հանգամանք է և հակասում է այն տրամաբանությանը, որ Ադրբեջանը առաջ է մղում 44-օրյա պատերազմից հետո, այսինքն արցախյան հարցը «փակելու» տրամաբանությանը:

Ընդ որում, այդ հարցում Ադրբեջանի մոտեցումը թերևս ողջունելի է Թուրքիայի և Իրանի համար, որոնք ամենևին ոգևորված չեն լինի կովկասյան ռեգիոնի հարցում Արևմուտք-Ռուսաստան հաղորդակցության ձևաչափի վերականգնմամբ:Եվ թերևս այստեղ է նաև պատճառներից մեկը, որ Իրանը պարբերաբար խոսում է Կովկասում «աշխարհաքաղաքական փոփոխությունների» անթույլատրելիության մասին, ինչը հերթական անգամ հնչել էր Իրանի արտգործնախարարի շուրթերից՝ ՌԴ դեսպանի հետ հրաժեշտի հանդիպմանը: 44-օրյա պատերազմից հետո Իրանը ռեգիոնալ աշխարհաքաղաքական իրավիճակը տեսնում է այսպես ասած հենց ռեգիոնի սուբյեկտների շրջանակում, ինչի վերաբերյալ նախաձեռնությամբ ի դեպ Թեհրանը աշխատել է դեռևս 44-օրյա պատերազմի օրերին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս