ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպորտային կապերի ժամանակավոր կորոնավիրուսային սահմանափակումները։
Ցանկում ներառված է նաև Հայաստանը:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը սահմանափակումներից դուրս էր բերել Չինաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոնղոլիան, Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։