ԵՄ-ն կթուլացնի կանոնները՝ ՌԴ-ի դեմ պատ ժամիջոցների հետեւանքով մատակարարումների շղթայի խափանումները թեթեւացնելու համար

Եվրահանձնաժողովը ժամանակավորապես կթուլացնի կարտելային կանոնները, որպեսզի ԵՄ հազարավոր ընկերություններ, որոնց մատակարարումների շղթաները խա փանվել են Ռուսաստանի դեմ պա տժամիջոցների պատճառով, կարողանան միավորվել՝ գնումների, մատակարարումների կամ ապրանքները տարածելու համար՝ առանց մրցակցության կանոնների խա խտման։ԵՀ-ն ուղեցույցը հրապարակել է մրցակցության վերահսկողության ազգային մարմինների եւ Վերահսկիչ մարմնի հետ համատեղ՝ այն բանից հետո, երբ տասնյակ ձեռնարկություններ խորհուրդ են խնդրել, թե ինչպես վարվել պատ ժամիջոցների հետեւանքով առաջացած խա փանումների պայմաններում:

«Համագործակցության այս տեսակը (ընկերությունների միջեւ), ամենայն հավանականությամբ, կամ չի հանգեցնի մրցակցության սահմանափակման, կամ կհանգեցնի արդյունավետության բարձրացման, որն, ըստ ամենայնի, կգերազանցի ցանկացած նման սահմանափակում»,- հայտարարել են մրցակցային մարմինները:«(ԵՄ կարգավորիչները) ակտիվորեն չեն միջամտի խի ստ անհրաժեշտ եւ ժամանակավոր նախաձեռնություններին, որոնք հատուկ ուղղված են միասնական շուկայի վրա պատերազմի եւ/կամ պատ ժամիջոցների ազդեցության հետեւանքով առաջացած խոշոր խա փանումների կանխմանը»,- նշել են նրանք:

Սակայն կարգավորող մարմինները զգուշացնում են ընկերություններին, որ իրավիճակը չօգտագործեն կարտելներ ստեղծելու կամ շուկայում իրենց գերիշխող դիրքը չարաշահելու համար: ԵՄ հակամենաշնորհային կանոնները խախտող ընկերություններին տու գանք է սպա ռնում նրանց համաշխարհային շրջանառության մինչեւ 10 տոկոսի չափով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս