Պուտինի հետ բանակցություններում համաձայնեցված ցանկացած գործարք կդրվի հանրաքվեի․ Զելենսկի

Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ուկրիանայի նախագահ Զելենսկին՝ տեղի լրատվամիջոցին տված տված հարցազրույցում, ։

«Ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», — ավելացրել է Զելենսկին՝ պնդելով իր այն տեսակետը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով հանդիպելն անհրաժեշտությունն է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։«Ես կարծում եմ, որ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադարեցնել պատերազմը», — ասել է Զելենսկին։

Նշենք, որ Զելենսկին հայտնել էր, որ պատրաստ է քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը անվտանգության երաշխիքների դիմաց։Զելենսկին ասել է․«Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա կստացվի, որ դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ և՛ Ռադան, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս