Թուրքիայի և Բելառուսի միջև պшշտպшնական ոլորտի համաձայնագրեր են ստորագրվել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնել է Մինսկ, որտեղ հանդիպել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ։

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետի հետ Բելառուս են մեկնել նաև մի քանի նախարարներ, որոնք բելառուսցի իրենց գործընկերների հետ ստորագրել են 6 պայմանագիր։

Մասնավորապես Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը պայմանագիր է ստորագրել Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլիյ Սիվակի հետ։

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոյի հետ ստորագրել է երկկողմանի ներդրումային ծրագրի վերաբերյալ պայմանագիր։

Սպորտում երկու երկրների համшգործшկցության մասին պայմանագիիրը ստորագրվել է Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարներ Օսման Աշքըն Բաքըի և Ալեքսանդր Շամկոնի միջև։

Համшգործակցության պայմանագիր է ստորագրվել նաև Թուրքիայի ստшնդшրտների ինստիտուտի (TSE) և Բելառուսի ստшնդшրտացման պետական կոմիտեի միջև։

Երկու երկրները պայմանագիր են ստորագրել նաև գիտшտեխնիկական ոլորտում։ Այն ստորագրվել է Թուրքիայի գիտшտեխնիկական հետшզոտ ությունների կենտրոնի (TÜBİTAK) և Բելառուսի Ինովացիոն խորհրդի միջև։

6-րդ համшգործակցության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի և Բելառուսի Ազգային գրшդшրանների միջև։

Հաղորդում է «Էրմենիհաբերը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս