ԲՏԱ նախարարը Pegasus-ով գաղտնալսվելու մասին նամակ է ստացել, սակայն վստահ է՝ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը հավաստիացնում է՝   հանած գաղտնալսումներն իշխանության հետ կապ չունեն։ Պարզապես Apple ընկերությունը ուշադիր է իր սպառողների նկատմամբ։Այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո, ճեպազրույցում՝ անդրադառնալով, մասնավորապես, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարԱրթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի Apple ընկերության կողմից ինքը նախազգուշական նամակ է ստացել՝ Pegasus ծրագրով իրեն ու իր շրջապատին գաղտնալսելու փորձերի մասին։

«Իմ հեռախոսին էլ է այդպիսի հաղորդագրություն եկել երկու օր առաջ։ Ես կարծում եմ՝ ձեր ծանոթներին որ հարցնեք, կպարզվի, որ էլի եկել է, և դա նշանակում է, որ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի», — ասաց Վահագն Խաչատրյանը։Նրա խոսքով՝ այդպիսի խնդիր միայն Հայաստանում չէ, որ առաջացել է, «շատ երկրների և շատ երկրների ղեկավարների համար է այդպիսի խնդիր առաջացել»։«Apple-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների, հեռախոսներից օգտվողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում, մենք էլ արել ենք իրենց ցուցումները․ գաղտնաբառերը փոխել ենք, նոր սիստեմի ենք անցել։ Մնացած բոլոր մեկնաբանությունները, ով որ անում է և ենթադրություններ է անում, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ, իրեն դիմեք, որովհետև այն, ինչը որ կատարվել է կոնկրետ ինձ հետ՝ որպես քաղաքացի և իմ շրջապատի հետ,

մենք դա գնահատել ենք որպես հարձակում կամ Հայաստանի Հանրապետության տվյալ դեպքում՝ առանձին քաղաքացիների, միգուցե նաև պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր», — հայտարարեց Խաչատրյանը։Նա նշեց նաև, որ տեղեկություններ չունի՝ պետությունը ձեռք բերե՞լ է արդյոք Pegasus լրտեսող ծրագիրը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ նշված ծրագրի հետ կապված՝ ԱԱԾ-ի հետ չի գործակցում, նախարարությունում ծրագիրը չեն ուսումնասիրում, «անհրաժեշտություն չկա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times